SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում դեկտեմբերի 9-ին 53-ամյա Երվանդ Կտեյանի մահվան փաստով:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը ժամը 23: 00-ի սահմաններում Երվանդի ինքնազգացողությունը վատանում է և հարազատները ահազանգում են շտապօգնություն:

Ըստ նրանց պատմածի՝ շտապօգնությունը ժամանել է 50 րոպե ուշացումով և տեղում նախ փորձել են օգնություն ցուցաբերել. շապօգնության աշախատակիցները առանց որևէ բան հարցնելու՝ ներարկում են արել Ե.Կտեյանին, ինչի հետևանքով նրա մոտ սկսել է ալերգիկ ռեակցիա ու երբ կինը հարցրել է, ինչ են սրսկում, շտապօգնության քույրը պատասխանել է. «Ինչ պետք է՝ դա էլ արել ենք» և նրա ներարկումից հետո ամուսինը վատացել է, իսկ Երվանդի կինն հայտնել է, որ ամուսինը ալերգիա ունի, ինչից հետո շտապօգնության բժիշկը միանգամից անակնկալի է եկել, իսկ դրանից հետո՝ ըստ մահացածի հարազատների՝ Երվանդի սիրտը կանգ է առել:

Բժիշկները փորձել են օգնել և այս անգամ հակաալերգիկ դեղ ներարկել: Հարազատները նշում էին, որ եթե ալերգիան պատճառը եղած չլիներ, ապա ինչու էին հակաալերգիկ ներարկում:

Ցավոք, հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին Ե. Կտեյանը մահանում է:

Շարունակությունն` այստեղ

Նյութի աղբյուր` http://shamshyan.com/hy/article/2016/12/20/104593/