Wnews.am-ը գրում է. Այս անգամ իր գեղեցկության եւ գրավչության գաղտնիքների մասին պատմել է

Իջին, ըստ Ձեզ, որո՞նք են կանացի գրավչության 5 գլխավոր բաղադրչիները։

Ըստ իս, երբ կինը ներդաշնակ է ինքն իր հետ, նշանակում է, որ իր մեջ կան գրավչության բոլոր բաղադրիչները։

 Որն է Ձեր գրավչության գաղտնիքը: Կա՞ ինչ որ բան, որ կուզենայիք փոխել:

Ես ներդաշնակ եմ ինքս ինձ հետ, ուստի ոչ, չկա։

Մեր օրերում գեղեցկությունըբավականին հասանելի էդարձել պլաստիկ վիրահատությունների միջոցով։ Դուք պլաստիկվիրահատության դիմե՞լ եք, ինչպե՞ս եք վերաբերվում դրանց։

Յուրաքանչյուր մարդու համար դա անձնական խնդիր է, ամեն մարդ ինքն է որոշում՝ ինչպես գեղեցիկ երեւալ. մեկը պլաստիկ վիրահատությամբ է գեղեցիկ երեւում, մյուսը՝ դիմահարդարվելով կամ այլ միջոցներով։ Ամեն մի որոշում ճիշտ է, երբ կինն իրեն վստահ ու երջանիկ է զգում։

Հաճախ եք հայտնվում մամուլի ուշադրության կենտրոնում, հատկապես արտաքինի մասին քննարկումներով: Ինչպե՞ս եք դրանց արձագանքում:  

Ձեր տված հարցերից պարզվում է, որ այո, հաճախ եմ հայտնվում, իսկ արձագանքս նորմալ է։

 

Որքա՞ն ժամանակ եքհատկացնում Ձեր առօրյադիմահարդարմանը։ Ո՞ր պարագաներն եք միշտ օգտագործում։

Իմ դիմահարդարումը կախված է այդ օրվա պլաններից. նայած, թե ուր պետք է գնամ։ Ամենորյա պարագաներից միայն աչքերի սեւ մատիտ։

-Կկիսվե՞ք խնամքի մի բաղադրատոմսով (օրինակ՝ դիմակ, որը պարբերաբարքսում եք դեմքին)։

Ինչպես մայրիկս է ասում՝ «ինչքան քիչ զիբիլ քսես երեսիդ, այդքան շնորհակալ կլինի քո մաշկը», իսկ ընդհանրապես օգտվում եմ մաշկը սնուցող եւ խոնավեցնող միջոցներից։ Դեռ իմ մաշկն ավել ոչ մի այլ բանի կարիք չի զգում։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում