wnews.am-ը գրում է.

Մեզանից յուրաքանչյուրը գոնե մեկ անգամ տարվա ընթացքում զանգահարել է հեռախոսային օպերատորներին՝ ինտերնետ ծառայության ռեալ կամ թվացյալ բացակայություն, սակագներ, փաթեթներ…:

Նրանք ողջ տարի համբերատար լսել ու պատասխանել են մեր տրամաբանական, երբեմն էլ՝ անհեթեթ հարցերին:

Wnews.am-ի զրուցակիցն այսօր Սյուզաննա Վարդանյանն է: Նա արդեն 5 տարի է հեռախոսային օպերատոր է աշխատում: Օրվա ընթացքում Սյուզաննան պատասխանում է 50-ից ավելի զանգերի ու հետաքրքիր հեռախոսազանգերի մի ամբողջ շարք ունի:
Սյուզաննան նշում է, որ ավելի հեշտ է զրուցել տղամարդկանց հետ.

«Միանշանակ տղամարդկանց լոգիկան ավելի լավ է աշխատում, ավելի հավասարակշռված են, տեղեկացված և ավելի կոռեկտ ու հանգիստ են աղջկա հետ խոսելիս»:

Միևնույն ժամանակ Սյուզաննան հավելում է. «Երբ երիտասարդ աղջիկներ են զանգում ու պատասխանողը տղա է, տարօրինակ կերպով ավելի մեղմ են խոսում, որքան էլ բարկացած լինեն»

Եթե սեռերի տարբերությունը մի կողմ թողնենք և անցնենք տարվա ամենատարօրինակ հեռախոսազանգերին, ապա պատկերը հետևյալն է.
***
Երկար բանակցություններից հետո…
-Լավ, հարգելի բաժանորդ, ժամացույցի ձախ կողքը փոքրիկ մոնիտորի նման նշան ունեք, դրա վրա դեղին եռանկյունի տեսնու՞մ եք
-Իմ մոտ դեղին չի, սպիտակ ա
-Չի կարող նման բան լինել
-Քուրիկ ջան,հեռախոսով զանգեք, վիՁՈյով նայեք
-Լավ, խնդրեմ մկան ցուցիչը կպահե՞ք ձեր ասած սպիտակ եռանկյան վրա, կարդաք ի՞նչ ա գրվում
-Քուրո ջան, ստեղ անգլերեն տառերով գրվում ա ՍՀՈՈՒ ՀԻԴԴԵՆ ԻՍՈՆՍ, էդ ա էլի, ինտեռնետ չունեմ (կին էր)
***
10 րոպե մոտ 20 տարեկան աղջիկ բաժանորդի հետ բանակցույթուններից հետո, որը աջի տեղը մկան ձախ քլիք էր անում, ասում եմ.
-Հարգելի բաժանորդ, համոզվա՞ծ եք, որ աջ կոճակն եք սեղմում, ինձ թվում է ձախն էք սեղմում
– (բառ առ բառ ցիտում եմ) Ես սովոր եմ սենց, աջը օրինակ ձեռքերի բանով աջ կողմինը:

Շարունակությունն՝ այստեղ