Եթե ունեք քնի խանգարումներ, կոտրվում են եղունգները կամ թափվում են մազերը, ապա հնարավոր է Ձեր մոտ առկա է մակերիկամների ետ կապված խնդիր։ Մակերիկամները էնդոկրին խցուկներ են, որոնք գտնվում են երիկամների վերին մասում։ Ըստ փորձագետների, նրանց ֆունկցիան է հորմոնների արտադրությունը, այդ թվում ադրենալին ու ստերոիդ։
Այս հորմոններն օգնում են կարգավորել նյութափոխանակությունը, իմունային համակարգը, արյան ճնշումը, ինչպես նաև օգնում է օրգանիզմին կարգավորել սթրեսը։ Այսպես, մակերիկամների դիսֆունկցիան կարող է առաջացնել առողջական մի շարք խնդիրներ։
Այս բաղադրատոմսը կօգնի կարգավորել մակերիկամների գործունեությունը, որի պատրաստման համար անհրաժեշտ բաղադրիչներն են՝
• Բրազիլական ընկույզ
• Մեղր
• Չորացված մաղադանոս
• Չամիչ
• Աղացած կոճապղպեղ։
Պատրաստման եղանակը
Ընկույզը մանրացնել, ավելացնել մաղադանոսը, ապա չամիչ, մեղրն ու մի փոքր կոճապղպեղ։ Բոլոր բաղադրիչները լավ խառնել։
Առավոտ այս խառնուրդից ուտել 2 ճաշի գդալ՝ դատարկ ստամոքսին։ Խորհուրդ է տրվում այն օգտագործել շաբաթը 2-3 անգամ։