Life.panorama.am-ը գրում է.

 Դերասան Դավիթ ԱղաջանյանըLife.panorama.am-ի հետ զրույցում խոսել է ավարտին մոտեցող «Թաքնված սեր» հեռուստասերիալի եւ առաջիկա անելիքների մասին.
  «Այս նախագիծը թողեց հիշողություններ, լիքը հարազատ մարդկանց հետ շփումն ավելի ամրապնդվեց. Հաճելի թիմ, հաճելի անձնակազմ, իսկ ավելի կոնկրետ ընտանիք` սա մեր նախագծի համառոտ բնութագիրն է: Հիմա բոլորս էլ ինչ-որ չափով տխրել ենք, որ ավարտվեց մեզ համար շատ հարազատ հեռուստասերիալը, սակայն դերասանը ամեն դեր կերտելիս պետք է հասկանա, որ մի օր հրաժեշտ է տալու»,- «Թաքնված սեր» հեռուստասերիալի մասին խոսելիս` նշեց Դավիթ Աղաջանյանը:
 Վերջինս նկատեց, որ հեռուստասերիալից շատ բան է սովորել.
 «Ամեն նախագիծ հմտացնում է դերասանին եւ այս նախագիծն էլ հերթական անգամ տվեց ինձ ստեղծագործելիս բազում նրբություններ իրականացնելու հնարավորություն, իսկ ես սիրում եմ անընդհատ սովորել ու ամեն մի մանրուք քաղել»,- հավելեց դերասանը:
Դավիթի խոսքով` նա արդեն իսկ առաջարկներ ունի, որոնց մասին գերադասեց լռել, մինչեւ դրանց իրականանալը.
 «Նոր աշխատանքով ներկայանալս շատ չի ուշանա, ես իմ հեռուստադիտողին շատ սպասեցնել չեմ տա»,- ժպիտով նկատեց մեր զրուցակիցը:
Գալիք տարվա ծրագրերի մասին խոսելիս` Դավիթը շարունակեց.
«Հիմա մի միտք ունեմ, որն արդեն իրականացման ընթացքում է: 2017-ին կցուցադրեմ մի բան, որի մասին հեռուստադիտողի կարծիքն ինձ շատ-շատ է հետաքրքրում»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: