Yerkir.am-ը գրում է.
Ամանորի սեղանը լի է տարատեսակ ուտեստներով, սակայն անգամ այդ օրերին հարկավոր է հիշել առողջ սննդակարգի մասին: Այսպես` մայոնեզը շատ մեծ կալորիականությունը ունի, և ձեր ուտեստներում այն կարող եք փոխարինել ցածր յուղայնություն ունեցող թթվասերով: Հարկավոր է հրաժարվել տապակած և ապխտած մթերքից: Միսը, ձուկն ավելի լավ է եփել կամ պատրաստել ջեռոցում: Աշխատեք, որ սեղանին շատ լինեն մրգեր, բանջարեղեն և կանաչեղեն: Նվազագույնի է պետք հասցնել շաքարի և աղի օգտագործումը: Աշխատեք ընտրել ցածր կալորիականության քաղցրավենիք: