Շիրակի մարզում, այսօր՝ հունվարի 4-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 12։00-ի սահմաններում ոստիկանության Արթիկի բաժին ահազանգ է ստացվել, որ Տոնականյան 3-րդ շենքի բակում կնոջ դի կա։ Shamshyan.com-ի փոխանցմամբ, ոստիկաններն ու քննիչները նշված շենքի բակում հայտնաբերել են նույն շենքի բնակչուհի 61-ամյա Հերիքնազ Նահապետյանի դին։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Նախնական տեղեկություններով, տեղի ունեցածը դժբախտ պատահար է. կինը, որ ապրում է 3-րդ հարկում, պատուհանից ծածկոցը թափ տալու ժամանակ կորցրել է հավասարակշռությունն ու վայր ընկել։ Նա ուներ տղա և աղջիկ, ամուսինն էլ տարիներ առաջ է մահացել, իսկ հունվարի 1-ին նա նշել էր նաև իր ծննդյան տարեդարձը։

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում: