Tert.am-ը գրում է.

Սևամորթ երիտասարդի հետ ամուսնացած հայ կնոջ և նրանց երեխայի ընտանեկան լուսանկարի շուրջ ստեղծված աղմուկը նոր փուլ է մտել: Այժմ կոչեր են հնչում հայկական տարազով ընտանեկան լուսանկարի շուրջ թշնամանք արտահայտողներին պատժել, թեև հաշված անձինք են, որ հանդես են եկել «ի պաշտպանություն հայի գենի»:

Լրագրող, բլոգեր Վահան Իշխանյանը Հայաստանի իրավապաշտպան կազմակերպություններին կոչ է անում «հավաքել այդ բոլոր ռասիստների անունները և դիմել դատախազություն «Ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը» հոդվածով քրեական գործ հարուցելու պահանջով»:

Նույն գրառման կոչին արձագանքել են մի խումբ անձինք: «Կեցցես, Վահան ջան, միանում եմ կոչիդ»,-արձագանքել է օգտատերերից մեկը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ