Tert.am-ը գրում է.

Հունվարի 10-ին Վանաձորի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Քրիստ Մարուքյանը դիմելու է կառավարությանը՝ Վանաձորի ավագանին լուծարելու մասին պահանջով՝ հիմնավորելով, որ անգործունակ ավագանի է ձևավորված։

Tert.am-ի հետ զրուցում Քրիստ Մարուքյանը նշեց, որ Վանաձորի ավագանին երեք ամիսների ընթացքում քաղաքին վերաբերող ոչ մի որոշում չի կայացրել,ավագանու նիստեր չեն գումարվել և օրենքի շրջանակներում այն պետք է լուծարվի։

«Եթե կառավարությունը լուծարման որոշում չկայացնի, ապա, ըստ օրենքի, 6 ամիս հետո, եթե նիստեր չգումարվեն, որոշումներ չկայացնեն ինքնըստինքյան ավագանին կլուծարվի, արդեն երեք ամիս անցել է»,-մանրամասնեց նա։

Tert.am-ի հետ զրուցում Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը նշեց, որ սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսների ընթացքում մեկ նիստ գումարվել է հոկտեմբերի 10-ին։

«Թող օրենքը կարդան հոկտեմբերի 10-ին ոչ մի սռոկ չի լրանում,դրանք ստահոդ, մտացածին տեղեկություններ  են»,- մանրամասնեց նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ