Newsbook.am-ը գրում է.

Կայքի զրուցակիցն է  Նոր Գեղի գյուղապետ Ֆրոնտիկ Թևոսյանը:

Պարոն Թևոսյան, ինչո՞ւ որոշեցիք Նոր Գեղի գյուղի գլխավոր փողոցը ևերաժշտական դպրոցն անվանակոչել Ձեր անունով:

— 70-ամյակիս կապակցությամբ փողոցը, իսկ 65-ամյակիս երաժշտական դպրոցը անվանակոչել ենք իմ անունով:

Օրինակ՝ Ձեր 80-ամյակի կապակցությամբ ի՞նչն եք Ձեր անունով կոչելու:

— Դե, եթե կենդանի մնացի, գյուղը կանվանեմ իմ անունով:

Ո՞ւմ առաջարկությունն է եղել փողոցն ու դպրոցը Ձեր անունով անվանակոչելը:

— Գյուղացիներից ինչ-որ մեկի առաջարկով ավագանին քննարկել և անվանակոչել է:

Որոշումը միաձա՞յն ընդունվեց:

— Որոշումն ընդունվել է միաձայն: 11 հատ ավագանի կա, միաձայն ընդունվել է: 30 տարի աշխատել եմ, դա քիչ չի չէ՞: Չգիտեմ՝ գիտեք, թե՝ չէ, ես օլիգարխ չեմ, այս պահին մի 600 հազար դոլարի վարկեր ունեմ:

 — Գյուղում կյանքն այդքան վա՞տ է, որ վարկերով եք ստիպված ապրել:

— Դե, չէ, մենք այգիներ ենք հիմնել: Ճիշտն ասած՝ դա տղայիս անունով: Մենք դրսից տնկիներ ենք ներկրում: 500 հեկտար այգիներ կան:

 — Փաստորեն, նաև ընտանեկան բիզնես ունեք:

— Այո, ընտանեկան բիզնես ունենք:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում