168.am-ը գրում է.

Սմարթֆոնները մեր կյանքի անբաժանելի մասն են դարձել։ Tutkrysto.su կայքը գրում է, որ շատերը նույնիսկ հեռախոսն իրենց հետ զուգարան են տանում, ինչը բավական վտանգավոր սովորություն է։ Օրգանիզմը ենթարկվում է միկրոբների ազդեցության ռիսկին։

«Եթե որևէ գործողություն եք անում, ապա՝ բռնում հեռախոսը, ձեռքերը լվանալն այլևս չի օգնում. բակտերիաները հասցնում են տարածվել հեռախոսի վրա։ Հետևաբար, հեռախոսը կրկին օգտագործելիս դրանք կրկին կհայտնվեն ձեր ձեռքերին»,- նշել է բժիշկ Լիզա Ասկերլին։ Այս խնդրից խուսափելու լավագույն տարբերակը հեռախոսը զուգարան չտանելն է։

Ձեռքերը բակտերիաների տարածման միակ միջոցը չեն։ Բակտերիաները կարող են «ճանապարհորդել» նաև հեռավորության վրա, հետևաբար՝ հարկավոր է անձնական օգտագործման իրերը հեռու պահել։