Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի «Լամբորջինի Ավենտադորն» ամենաթանկարժեք ավտոմեքենան է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստների մեջ:

27-ամյա ֆուտբոլիստի ավտոմեքենան գնահատվում է 250 հազար ֆունտ ստերլինգ:

Երկրորդ տեղում է ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբայի Audi Rs-6-ը 160 հազար ֆունտով: Երրորդ տեղում է Քրիս Սմոլինգի «Բենթլի Կոնտինենտալը» 150 հազար ֆունտով: