Asekose.am-ը գրում է.
Վերջերս համացանցում շրջանառվում էին դերասանՍոս Ջանիբեկյանի ու հաղորդավարուհի Մադոննա Հարությունյանի սիրային կապի մասին լուրերը, որոնք, սակայն, վերջիններս մեկ անգամ չէ, որ հերքել են: Չնայած այս հանգամաքին` երեկ Սոսը կրկին խոսակցությունների տեղիք է տվել: Նա  որպես ֆեյսբուքի և ինտագրամի իր էջերի գլխավոր լուսանկար էր օգտագործել Մադոննա Հարությունյանի լուսանկարը` նրան նշելով դրա վրա: Ժամեր հետո, սակայն, դերասանը հեռացրել է բոլոր նշումները, ինչը, ամենայն հավանականությամբ, վկայում է այն մասին, որ կանխատեսել է նոր հավանական ասեկոսեները` տվյալ պարագայում կամ էլ սիրավեպի ասեկոսեի հաստատումը:

  Asekose.am-ը փորձեց կապ հաստատել Սոս Ջանիբեկյանի և Մադոննա Հարությունյանի հետ` հասկանալու համար` արդյո՞ք նրա այս քայլը հաստատում է շրջանառվող խոսակցությունները, սակայն թե դերասանը, թե հաղորդավարուհին այդպես էլ անպատասխան թողեցին մեր բազմաթիվ զանգերը:

Հիշեցնենք, որ որոշ ժամանակ առաջ Սոս Ջանիբեկյանի և «Վիտամին» ակումբի անդամ Գոռ Բարսեղյանի միջև Երեւանի Պուշկին փողոցում ուշ գիշերին վիճաբանություն էր տեղի ունեցել: Տարածված լուրերի համաձայն` վեճի պատճառը եղել է հենց հաղորդավարուհի Մադոննա  Հարությունյանը, ով Գոռի նախկին ընկերուհին էր:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: