Ալեքսանդր Բաբասյանը կնոջ եւ որդու հետ 2017 թվականը դիմավորել է Ստոքհոլմում: ԴերասանըBRAVO.am-ին հայտնել է, որ ընկերոջ հրավերով են արձակուրդներն անցկացրել Շվեդիայի մայրաքաղաքում.«Վաղուց էինք ուզում այցելել նրանց, բայց չէր ստացվում մեր հանդիպումը: Ամանորն ամենալավ առիթը դարձավ միասին անմոռանալի եւ ուրախ ժամանակ անցկացնելու համար»:

Նոր տարին հատկապես տպավորիչ է եղել փոքրիկ Ալեքսանդրի համար: Ինչպես դերասանն է ասել, որոշել էր որդուն անմոռանալի տոն պարգեւել.«Ձմեռ պապիկը փոքրիկիս համար բազում նվերներ էր բերել: Նա արդեն երկուսուկես տարեկան է եւ բավականին շատ բան է հասկանում. շատ էր ուրախացել: Ինձ համար ամենաթանկը նրա ժպիտն է, հետեւաբար, ոչինչ չենք խնայել նրա համար: Կարծում եմ՝ Ամանորը որդուս կյանքում կհիշվի որպես ամենագեղեցիկ տոներից մեկը»:

Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում: