Yerkir.am-ը գրում է.
Մեծ Բրիտանիայի Գլոստեր քաղաքի 20-ամյա բնակիչ Հեյդեն Քրոսը հայտարարել է, որ գտնվում է հղիության 4-րդ ամսում:
Ինչպես հայտնում է The Metro-ն, որպես կին լույս աշխարհ եկած բրիտանացին 2013-ին սկսել է հորմոններ ընդունել սեռը փոխելու նպատակով: Քրոսի խոսքով` փաստաթղթերով ինքն արդեն տղամարդ է:
Բրիտանացին որոշել է դանդաղեցնել սեռափոխության գործընթացը, որպեսզի կարողանա երեխա ունենալ:
Քրոսը մտադիր է ծննդաբերությունից հետո կրծքերի հեռացման և ձվարանների հեռացման վիրահատության ենթարկվել: Նշվում է, որ Հեյդենը հղիացել է սերմնահեղուկի դոնորի օգնությամբ, որին գտել էր սոցցանցով: