Asecose.am-ը գրում է.
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցած Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության պատարագին Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը ներկա է գտնվել տիկնոջ հետ:
Ներկաները նկատել են, որ դա առաջին հանրային միջոցառումն է, երբ վարչապետը մասնակցում է տիկնոջ հետ:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, որ, ի դեպ, պատարագին այս անգամ միայնակ էր ներկայացրել՝ առանց իր կյանքի երկարատև ուղեկցի, ըստ ականատեսների՝ մի լավ ուսումնասիրել է հանրության առաջ առաջին անգամ հայտնված վարչապետի տիկնոջը, ինչը երևում է նաև լուսանկարներից մեկում:
Հատկանշական է, որ ՀՀ վարչապետի  պաշտոնում նշանակվելուց հետո մամուլը բազմից գրել էր Կարեն Կարապետյանի ընտանիքի՝  դստեր, փեսայի,  որդիների մասին՝ ներկայացնելով նրանց լուսանկարները, սակայն երբեք չէր անդրադարձել վարչապետի տիկնոջը:

 Նշենք, որ Կարեն Կարապետյանի տիկինը՝ Աստղիկ  Հենրիկի Կարապետյանը,  տնային տնտեսուհի է, հասարակական որևէ գործունեությամբ չի զբաղվում: