Tert.am-ը գրում է.

Գյումրեցի առաջին խմբի հաշմանդամ Սերյոժա Թադևոսյանը, որը  առանց երկու ոտքի  տաքսի է վարում և վաստակում  ապրուստը, 18 000 դրամ աղքատության նպաստից զրկվել է, քանի որ 2016 թվականի սեպտեմբերից չի ներկայացել փաստագրման:

Այս մասին  Tert.am –ին հայտնեց  Սոցիալական ապահովության պետական ծառայության ղեկավար Արտաշես Եգորյանը:

«Խնդիրն այն է, որ իր ծանրաբեռնվածության հետ կապված  նա փաստագրման չի ներկայացել և մենք միշտ էլ պատրաստ ենք իրեն օգնել, միշտ էլ օգնում ենք: Հիմա թող ինքը գա փաստագրման, որովհետև չփաստագրված անձը չի կարող սոցծառայությունից օգտվել ընդհանրապես: Թող գա, փաստաթղթերը ներկայացնի և ոչ մի հիմք չկա իրեն նպաստ չտալու: Ես լավ գիտեմ Սերոժին, ոտքերը կտրած տաքսի է վարում, մեկ-մեկ էլ հեռուստատեսությամբ լսում եմ իր ելույթները, օրինակ` տաքսիների հետ կապված»,- մանրամասնեց Արտաշես Եգորյանը` նշելով, որ գործող կարգի համաձայն` նպաստառուն պարտավոր է տարին մեկ անգամ ներկայանալ փաստագրման:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ