Բաղադրությունը

ձու — 7 հատ
թթվասեր — 1բ
շաքարավազ — 1բ
կարագ — 600գ
ալյուր — 5բ
եռ. խտացրած կաթ — 2 հատ
կակաո — 1ճ գդ.շ
սոդա

Պատրաստման եղանակը

Խմոր. 1բ թթվասերը և 1թ գդ. սոդան խառնել, ավելացնել 3 ձու, խառնել, ավելացնել 100գ կարագ, խառնել հարիչով, ապա 1բ շաքարավազ և 5բ ալյուր: Պատրաստել 7-8 գունդ: Գրտնակի օգնությամբ գնդերը բացել ջեռոցի ամանի մեջ և թխել:

Կրեմ. 4 ձվի դեղնուց, 1բ շաքարավազ, 500գ կարագ, 2 հատ եռացրած խտացրած կաթ, 1ճ գդ. կակաո: Հարիչով լավ խառնել:

Շերտերը միացնել կրեմով, վրան շաղ տալ շոկոլադի փոշի և քերած թիթեղիկներ: