Բաղադրությունը

Խմոր՝

4 ձու
1,5 բաժակ շաքարավազ
100գր կարագ
3ճգ. մեղր
5 ճգ. կակաո
1.5 թգ. սոդա
2ճգ. քացախ
5 բաժակ ալյուր:

Կրեմ՝

1լիտր կաթ
1.5 բաժակ շաքարավազ
3ճգ. կրախմալ
0.5 բաժակ ալյուր
2 ձու
300գր. կարագ
վանիլի փոշի:

Գլազուր՝

4ճգ. կակաո
2ճգ. թթվասեր
6ճգ շաքարավազ
ձեթ:

Պատրաստման եղանակները

Խմորի պատրաստման համար շաքարավազը և կարագը միասին դնել կաթսայի մեջ և հալեցնել գոլորշու վրա: Այնուհետև ավելացնել մեղրը, քացախը՝ սոդայի հետ միասին և լավ խառնել: Խմորը վերցնել գոլորշու վրայից և հատ -հատ ավելացնել ձվերը և հարել: Վերջում ավելացնել ալյուրը, կակաոն և խառնել այնքան մինչև ստացվի միասեռ զանգված /խմորը պետք է լինի թթվասերի խտության/: Խմորը բաժանել 6 մասի, զգուշությամբ տարածել յուղաթղթի վրա և թխել ջեռոցում 180 աստիճան ջերմաստիճանում:

Կրեմի պատրաստման համար ալյուրը, շաքարավազը, կրախմալը միասին խառնել, ավելացնել ձուն, կաթը, լավ խառնել, ապա եփել մարմանդ կրակի վրա:
Եփելիս կրեմը հարկավոր է հաճախակի խառնել, որպեսզի տակը չկպչի: Երբ եփված կրեմը կլինի պատրաստ, վերցնել կրակից և թողնել, որ սառչի:
Կարագը առանձին լավ հարել, քիչ-քիչ ավելացնել եփած խմորը, ապա վանիլի փոշին:

Գլազուրի պատրաստման համար բոլոր բաղադրիչները միասին խառնել և եփել մարմանդ կրակիր վրա մի քանի րոպե, ապա վերցնել կրակից:

Պատրաստի խմորիները իրար միացնել կրեմով, իսկ վերջին լիստի վրա տարածել գլազուրը: Թխվածքը դնել սառնարանը 2 ժամ, ապա մատուցել: